24 մլն-ից ավել գումար` ռուսաստանյան հրդեհների մարմանն աջակցելու համար
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 24 մլն 600 հազար դրամ` Ռուսաստանին անտառային հրդեհների մարմանն աջակցելու համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությամբ կառավարությունն այսօր լսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղեկությունը անտառային հրդեհների մարման գործում Ռուսաստանի Դաշնությանը օգնություն ցույց տալու վերաբերյալ։
Երեկ և այսօր աղետի վայր են ուղարկվել հրշեջների ջոկատներ և համապատասխան տեխնիկա, անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի այլ օգնություն ևս, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Նկատենք, որ ՀՀ ԱԻՆ 28 հրշեջներ 10 տոննանոց չորս հրշեջ մեքենաներով օգոստոսի 5-ից 10-ը կմասնակցեն ՌԴ-ում հրդեհաշիջման աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա