ՍԹԱՐ-ում` «Դպրոցական տոնավաճառ»
ՍԹԱՐ առևտրային ցանցն օգոստոսին իր հաճախորդներին է առաջարկում այն ամենն ինչ անհրաժեշտ է դպրոցական սեզոնի համար:
ՀԱՏՈՒԿ ԱՆԱԿՆԿԱԼ նորաձև աշակերտուհիների համար կդառնա WINX ակումբի լայն տեսականին, իսկ տղաների համար` Դիսնեյի և Սփայդերմենի հավաքածուները և շատ այլ հետաքրքիր ապրանքներ:
Օգոստոսի 6-ից ՍԹԱՐ առևտրային ցանցում կկազմակերպվի մեծ «Դպրոցական տոնավաճառ»: Հաճախորդների ուշադրությանն է ներկայացված այն ամենն, ինչ կարող է տեղավորվել դպրոցական պայուսակում` գրիչներ, տետրեր, քանոն, հաշվիչ և այլն: Իսկ սեզոնային նորույթ կդառնա բոլոր աղջիկների կողմից սիրված «Winx» ապրանքատեսականին:
«ՍԹԱՐ-ն ընտանեկան սուպերմարկետների ցանց է, և իհարկե, մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր ընտանիք, ով պատրաստվում է իր երեխային տանել դպրոց կարողանա ձեռք բերել գրեթե ամեն ինչ այս նպատակի համար: Բացի գրենական պիտույքներից, մենք առաջարկում ենք նաև դպրոցական պայուսակների լայն տեսականի: Ուրախ, ֆունկցիոնալ, թեթև և ամուր պայուսակներն ոչ միայն աչք կշոյեն, այլ նաև լավագույնս կծառայեն յուրաքանչյուր աշակերտի»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան