Նոյեմբերին առողջապահության նախարարը կայցելի Չինաստան
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ու Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունիի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում չինացի դիվանագետը նախարարին է փոխանցել Չինաստանի առողջապահության նախարարի հրավերը: Ինչպես տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական կայքէջից, Չինաստանի ներկայացուցիչը նշել է, որ նախարարի այցը նոյեմբերին է նախատեսվում: Քննարկվել են Չինաստան այցելությանն առնչվող բազմաթիվ մանրամասներ:
Հարություն Քուշկյանն ընդունել է հրավերը: Նախարարը խոսել է նաև առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերից:
Նախարարն ընդունել է նաև Չինաստանի դեսպանատան առևտրատնտեսական գրասենյակի խորհրդական Գուան Գանին և գրասենյակի առաջին քարտուղար Յուան Խունչիին:
Կողմերը մեկ անգամ ևս քննարկել են Շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի շրջանակներում ձեռք բերվելիք մեքենաների հագեցվածության մանրամասները:
ՀՀ առողջապահության նախարարը կարևորել է Շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի իրականացումը:
Չինաստանի դեսպանատան առևտրատնտեսական գրասենյակի խորհրդական Գուան Գան փոխգործակցության պատրաստակամություն է հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան