Երևանի Կենդանաբանական այգին շուտով կհամալրվի կենգուրույով, այծեղջյուրով… թռչող շներով
Երևանի Կենդանաբանական այգին փոխհամագործակցության պայմանագիր է ստորագրել Ուկրաինայի Նիկոլաևի կենդանաբանական այգու հետ, որի շրջանակներում շուտով Ուկրաինայից Հայաստան կժամանեն 6 տեսակի կենդանիներ: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը:
Ըստ փոխհամաձայնագրի, Ուկրաինան տրամադրելու է կենգուրու բենետա, դավթի եղջերու, մադրիլ տեսակի կապիկ, վարի, այծեղջյուր և եգիպտական թռչող շուն տեսակի կենդանիներ:
Աբովյանի խոսքով, այդ կենդանիները Հայաստան կբերվեն սեպտեմբերին:
Փոխհամաձայնագրի շրջանակներում Երևանի Կենդանաբանական այգին Ուկրաինայի Նիկոլաևի կենդանաբանական այգուն կտրամադրի վայրի գիշատիչ թռչուններ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին