Բաքու. 2 տարեկան երեխան 7-րդ հարկից ընկել է և տեղում մահացել
Ադրբեջանի մայրաքաղաքի բարձրահարկ շենքերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Երկու տարեկան երեխան 7-րդ հարկից ընկել է և տեղում մահացել: Այս մասին, «ԱՊԱ» լրատվական գործակալության հավաստմամբ հայտնել են Յասամալի շրջանի դատախազությունից:
Մայրաքաղաքի Ա. Ահմեդովի փողոցի բարձրահարկ շենքերից մեկում երկու տարեկան Ռաշադ Զակիևը դուրս է ելել թատերապատշգամբ (բալկոն) և 7-րդ հարկից ընկել:
Նշյալ փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ