ՔԲԿ . 4 միաժամանակյա հարձակում
Քրդական Բանվորական կուսակցության ապստամբները երեկ Թուրքիայի Արևելյան և Հարավարևլյան շրջաններում անվտանգության ուժերին ուղղված միաժամանակյա 4 հարձակումներ են իրականացրել: Արարատ լեռան շրջանում ՔԲԿ-ականների և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև բախման ժամանակ 1 զիվոր սպանվել է, տեղեկացնում է «Էրմենիհաբերը»:
Վանի Չալդըրան շրջանում հարձակում է կատարվել կառավարության նիստերի համար նախատեսված շենքի վրա: Բախման ժամանակ 2 ոստիկան վիրավորվել է 3 քուրդ ապստամբ սպանվել: Դիարբեքիր’ի Դիջլե շրջանում հարձակումներ են եղել ոստիկանության բաժանմունքի և Անվտանգության վարչության շենքերի վրա: Բախման ընթացքում 1 ոստիկան , 1 զինվոր վիրավորվել է, իսկ Հաքքարըյում 3 քուրդ սպանվել են:
Դիարբեքիրի Էրգանի շրջանում քուրդ ամստամբներին պատկանող մի մեքենայի մեջ տեղադրված 60կգ պայթուցիկ նյութեր են հայտանաբերվել ու առգրավվել: Հայտանաբերվել է նաև 2 հեռակառավորման մեխանիզմ, որոնց միջոցով պետք է պայթեցվեր մեքենա:
Ընդհանուր առմամբ վերոնշյալ բախումների ընթացքում սպանվել է 1 թուրք զինվոր և 6 քուրդ ապստամբ: