Թուրքիայի գյուղերց մեկում հրաժարվել են հեռուստացույցից
Թուրքիայի Րիզե շրջանի գյուղերից մեկի բնակիչները հրաժարվել են հեռուստացույցից` դրան գերադասելով միմյանց հետ շփումն ու բարեկամությունը: Hurriyet-ի փոխանցմամբ, գյուղի բնակիչները որոշել են ավելորդ ժամանակ չվատնել հեռուստացույց դիտելու համար`սահմանափակվելով ռադիոյից անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալով: Արդյունքում նման տնտեսված ժամերը նրանք նվիրում են միմյանց հյուր գնալուն ու երգուպարին:
Սակայն գյուղում, այդուհանդերձ, մեկ հեռւստացույց գտնվել է` այն տեղադրված է միակ հյուրանոցում և նախատեսված է տուրիստների համար:
Նշենք, որ բնակիչները ժամանակին յուրատիպ ստորագրահավք էին նախաձեռնել, որպեսզի կանխեն իրենց հայրենի գյուղում էլեկտրաէներգիա անցկացնելը, քանի որ մտավախություն ունեին, որ էլեկտրալարերը կփչացնեն գյուղի գեղատեսիլ տեսքը: Սակայն տեղական իշխանություններին հաջողվել է համոզել, որ հոսանքը գյուղ կմտնի ստորգետնյա լարերի միջոցով: