Թրքական բարքեր. Անչափահաս աղջկա բռնաբարությունը մեծ հնչեղություն է ստացել Գերմանիայում
Վեց թուրք շինարարներ Անթալիայում բռնաբարել են 17-ամյա մի գերմանուհու, տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները: Գործը մեծ հնչեղություն է ստացել Գերմանիայում, խառնվել է նաև Գերմանիայի արտգործնախարարությունը, որի հաղորդման համաձայն Անթալիայում գերմանական հյուպատոսությունը աղջկան օգնություն է ցուցաբերել:
Գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով Anadolu գործակալությանը, տեղեկացնում են, որ դեպքը պատահել է նախորդ շաբաթ: Վեց մեծահասակ թուրքեր` 21-ից 38 տարեկան, ովքեր մզկիթի շինարարության վրա աշխատող բանվորներ են եղել, բռնաբարել են ծովափում հանգստացող անչափահաս գերմանուհուն:
Տուժածը հաղրդել է այդ մասին թուքական իշխանություններին, իսկ ինքը վերադարձել է Գերմանիա: Արդեն իսկ հանձնարարություն կա երկու կասկածյալի կալանավորելու համար, իսկ մնացած 4-ը գտնվում են ազատության մեջ:
Ներկա կգտնվի՞ արդյոք աղջիկը դատական նիստի ժամանակ, դեռևս հայտնի չէ:
Ենթադրվող բռնաբարողների դեմ դատական գործընթացը դեռևս որոշված չէ: Եթե նրանց մեղքը ապացուցվի, ապա նրանց երկարամյա ազատազրկում է սպառնում: