Մինչև մեկ տարեկան երեխաների մահացության դեպքերն աճել են
Այս տարի առաջին կիսամյակի ընթացքում մինչև մեկ տարեկան երեխաների մահացության դեպքերը նախորդ տարվա առաջին կիսմայակի համեմատ աճել են 24 դեպքով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նշեց, որ հունվար-հունիս ամիսներին գրանցվել է մինչև մեկ տարեկան երեխաների 251 մահվան դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 227 դեպքի համեմատ: Նրա ներկայացմամբ, մինչև մեկ տարեկան երեխաների 61,7 տոկոս մահվան դեպքերը պայմանավորված են եղել շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներով, բնածին անկանոնություններով և ձևախախտումային խանգարումներով:
Կ.Կույումջյանի խոսքով, այս տարվա առաջին կիսամյակում հղիության հետ կապված բարդությունների պատճառով (ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում) գրանցվել է մայրական մահացության 1 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 դեպքի համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան