Հակահամաճարակային տեսչությունը ամառային շոգին սննդային թունավորման մասին տվյալներ չունի
Վերջին երեք ամիսների ընթացքում Հանրապետությունում սննդային թունավորման որևէ դեպք չի գրանցվել: Սննդային թունավորման բռնկում ԱՆ հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության Սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը հիշում է Լոռու ու Շիրակի մարզի դեպքերը, երբ առաջին դեպքում 28 մարդ էր էկլերից թունավորվել, իսկ Շիրակում 7 մարդու մոտ ախտորոշվել է ստաֆիլակոկ:
Panorama.am-ի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ եթե ծանր թունավորման դեպքեր են գրանցվում, հիվանդանոցը կամ բուժհիմնարկը հիգիենիկ-հակահամաճարակային տեսչությանն այդ մասին անպայմանորեն տեղյակ է պահում, իսկ եթե տեղյակ չեն պահում, ուրեմն տեսչությունում նշում են` թունավորման դեպքեր չկան:
Բաբայանի խոսքով, հնարավոր են ասենք ստամոքսային խանգարման, փսխման կամ թեթև փորլուծության դեպքեր, քանի որ մեր իրականության մեջ ամառային օրերին դրան նպաստող շատ հագնամանքներ կան: Մասնագետը, որպես օրինակ մատնանշում է, փողոցներում, մետրոպոլիտենի գետնանցումներում, ճանճերի ու փոշու մեջ վաճառվող առաջնային սնունդը, լցնովի պաղպաղակներն ու տեղում պատրաստվող հյութերը:
«Առանց սառնարանային պայմանների ու անմաքուր վայրերում են վաճառում մթերքը: Ավելին, աշխատողները չեն անցնում բուժզննություն, անձնական հիգիենան ապահովված չէ», -նկատեց մեր զրուցակից մասնագետը:
Խոսելով բոտուլիզմից թունավորման դեպքերի մասին, Բաբայանն ասաց, որ այս տարվա ընթավքում բոտուլիզմով թունավորման 6 դեպք է գրանցվել` 10 տուժածով. դրա հետևանքով մահ չի եղել: Նկատենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում բոտուլիզմով 10 դեպք է գրանցվել` 23 տուժածով, նույնիսկ երկու մահ է գրանցվել:
Մարգարիտա Բաբայանն ասաց, որ դեպքերի պակասը նշանակում է, որ մարդիկ հիմնականում հասկանում են, որ պետք չէ թարմ սնունդը պահածոյացնել, իսկ անգամ պահածոյացնելու դեպքում ուտելուց առաջ պետք է 10-15 րոպե եռացնել:
Ինչ վերաբերում է սնկային թունավորման դեպքերին, ապա Մ արգարիտ Բաբայանի խոսքով, այս տարի սնկային թունավորման ընդամենը 4 դեպք է գրանցվել, որի հետևանքով տուժել է 5 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան