Բիենալլեից հետո Լևոն Թոքմաջյանին առաջարկել են մնալ ու աշխատել Արգենտինայի Չակոյում
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը Հայաստանը ներկայացրել է Արգենտինայի Չակո նահանգում հուլիսի 15-24-ին տեղի ունեցած Չակո-Բիենալլե-2010 մրցույթին:
Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց քանդակագործը, նա արժանացել է Չակո նահանգի պատվավոր քաղաքացու կոչմանն ու քաղաքապետարանի «Ոսկե բանալի» մրցանակին: Հայաստանից ու նախկին Սովետական Միությունից Լ. Թոքմաջյանը միակ ներկայացուցիչն էր մրցույթին: Նա ներկայացել էր «Գլոբալիզացիայի առաջընթաց» թեմայով աշխատանքով:
Իսկ քանդակագործի որդին` Վահե Թոքմաջյանը, ով մրցույթին ներկայացրել էր Կանադան, արժանացել է «Ժողովրդի համակրանք» մրցանակին: Նա հիշեցրեց, որ բիենալլեն 2 տարին մեկ անգամ անցկացվող մրցույթ է ու 2012-ի բիենալլեին նա լինելու է ժյուրիի անդամ:
«Շատ ես ուրախանում, որ գործերդ գնահատվում են: Այսօր, որպես հայ մարդ, չեք պատկերացնում, թե ինչ մեծ ուրախություն եմ ապրում, որ մեր դրոշն էր դրված լինում, մեր հիմն էին նվագում: Ասում են, որ անհատը արվեստ չի ստեղծում, կամ պատմություն չի կերտում, բայց մենք գիտենք պատմությունից, որ անհատները շատ մեծ դեր են խաղացել»,-ասաց Լ. Թոքմաջյանը:
Ըստ նրա, Չակոյում նա միայն մեկ աշխատանքի շնորհիվ պատվավոր քաղաքացու կոչում է ստացել, այս տարի նույն կոչմանն արժանացել է նաև Էջմիածնում, իսկ Երևանում բազմաթիվ գործեր ունենալով` նույնիսկ «չի խրախուսվել»: Քանդակագործը նշում է, որ մայրաքաղաքում արվեստագետն ըստ արժանվույն գնահատվելու խնդիր ունի:
«Չկարծեք, թե ես այդ կոչումների… սա պարզապես արվեստագետի նկատմամբ ունեցած վերաբերմունքն է, որն այսօր շատ պակասում է»,-նկատեց նա:
Վերջում նա նշեց, որ Չակոյի նահանգապետը իրեն առաջարկել է մնալ այնտեղ ու ստեղծագործել, բայց քանդակագործն իսպաներենով ասել է. «no, gracias» (ոչ, շնորհակալություն):
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին