Թուրքական հարսանիքի ժամանակ փեսացուի ավանդական կրակոցից մահացել են նրա հայրը և երկու բարեկամուհիները
Թուրքական Գազիանտեպ նահանգի բնակիչներից մեկը իր հարսանիքի արարողության ժամանակ որոշել է նշել իրադարձությունը հրացանից կրակոց արձակելով, սակայն կրակոցի հետևանքով մահացել են փեսացուի հայրը և նրա երկու բերկամուհիները: Հարսանիքի ևս ութ հյուրեր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Արյունահեղության մեղավորը ձերբակալվել է, գրում է «Նյուզռու»-ն` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ տեղական ավանդույթի համաձայն, ընդունված է հրազենից արձակված կրակոցով նշել տոնական այնպիսի միջոցառումներ, ինչպիսին են հարսանիքները, ծննդյան տոնակատարությունները, մարզական հաղթանակները և այլն:
Թուրքական իշխանոթյունները, ըստ պարբերականի, պայքարում են արյունալի այդ ավանդույթի դեմ, սակայն բնակչությունը տեղի չի տալիս և շարունակում է հավատարիմ մնալ ազգային ավանդությանը: