Թուրքերը պատրաստ են Արարատ լեռան գլխին թաղել հայ լեռնագնացներին
Թուրքիայի Աղրը նահանգի Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեթ Էրաթը իր մտահոգությունն ու զայրույթն է հայտնել օրերս Արարատ լեռան գագաթին հայ լեռնագնացների կողմից Հայսատանի և Արցախի դրոշները կանգնեցնելու փաստի առնչությամբ: Այս մասին գրում է Էրմենիհաբեր (Ermenihaber) լրատվական կայքը ` վկայակոչելով «Անկարա» լրատվական գործակալությանը:
Մեհմեթ Էրաթը այս պնդումները չափազանց անպատեհ համարելով ասել է. «Եթե իրականում դա այդպես է, համոզված եմ դա բոլոր Աղրըցիներին խորապես կվշտացնի: Մենք չենք ուզում հավատալ , որ դրոշները իրոք կանգնեցվել են: Այնումանայնիվ, եթե դա եղել է ուրեմն ես և Աղրըցիները այդ դրոշները կիջեցնենք և Հայաստանի կողմից Արարատի գագաթին Թուրքիայի դրոշը կկանգնեցնենք»:
Էրաթը, պնդելով , որ այդ դրոշ կանգնեցնելու վարկածը առայժմ չի հաստատվել ոչ մեկի կողմից, ավելացրել է`« Աղրըցիները նման լուր ստանալու դեպքում, այդ լեռնագնացներին հենց լեռան գլխին էլ կթաղեին:»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա