16-ամյա ադրբեջանցին բահով սպանել է հորը
Օգոստոսի 8-ին ադրբեջանական գյուղերից մեկում դաժան սպանություն էր տեղի ունեցել: Հոր և տղայի միջև տեղի ունեցած բանավեճի հետևանքով, 16-ամյա տղան սպանել էր իր 54-ամյա հորը: Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ազ» լրատվական կայքը:
Ընտանեկան վեճն առաջացել էր այն բանից հետո, երբ տղան՝ Արզու Մամեդովը, առանց հորը զգուշացնելու աքլոր էր մորթել, ինչն էր վերջինիս հոր՝ Յաշար Մահմեդովի մոտ խիստ զայրույթ էր առաջացրել:
Բանը հասել էր նրան, որ հայրը զայրույթից մորթված աքլորին շպրտել էր շների կողմը, ինչը անկառավարելի էր դարձրել տղային: Իսկ երբ հայրը վերցրել էր բահը և սպառնացել դրանով հարվածել տղային՝ վերջինս հոր ձեռքից վերցրել էր բահը և հարվածել նրա գլխին:
Բահի հարվածի հետևանքով հայրը կորցրել է գիտակցությունը, իսկ տղան՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար նրան տարել և պառկացրել էր տանը: Սակայն հաջորդ օրը, ստացած վնասվածքի հետևանքով հայրը մահացել էր: Նրանց ընտանիքի անդամները փորձել են վերացնել սպանության հետքերը՝ ճիգեր գործադրելով ապացուցել, թե նա բնական մահով է մահացել, սակայն, ի վերջո, միջադեպը բացահայտվել է:
Դիտավորյալ սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, հետաքննությունը շարունակվում է: