Ադրբեջանական իշխանությունները «փոխհատուցում» են աղետից տուժածներին՝ 12 դոլարով
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում տեղի ունեցած ջրհեղեղից 3 ամիս է անցել՝ աղետից տուժած բնակչության վիճակը շարունակում է ծանր մնալ, ավելին՝ նրանց վիճակը գնալով վատթարանում է: Այս մասին, «Թուրան» լրատվականի փոխանցմամբ՝ «ОбъективТВ»-ին տված հարցազրույցում նշել է «Քուռ» քաղաքացիական հասարակության շտաբի անդամ, «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:
Նրա խոսքերով, եթե աղետի առաջին օրերին, մարդիկ մի փոքր ֆինանսական խնայողություններ են ունեցել, ապա այսօր դա էլ չկա: Իրենց բնակավայրեր վերադարձող քաղաքացիները մեծ խնդիրների են առջև են կանգնում: Բնակիչներից մի մասը տները լիովին ավերվել են, իսկ մյուս մասի տները վերակառուցման են ենթակա: Դրանից զատ, մարդիկ իրենց ողջ բերքը կորցրել են:
Իսկ փոխհատուցում կոչվածը, մեկ շնչի համար, մեկ շաբաթվա համար 5 մանաթ (մոտ 6 դոլար) գումար է, որը ամսվա մեջ երկու անգամ է տրվում: Այսինք՝ մարդիկ ողջ ամսա ընթացքում պետությունից 12 դոլար փոխհատուցում են ստանում: Մ. Ալիևը նշել է, որ փոխհատուցումները դեռ նոր են սկսել բաժանել և շատ մարդիկ ընդհանրապես դա չեն ստացել:
Նրա խոսքերով, փոխհատուցման գործընթացը նոր է սկսել, սակայն արդեն խախտումներ են արձանագրվել: Պարզվում է, փոխհատուցումներ են բաժանվել այնպիսի մարդկանց, որոնք ընդհանրապես աղետի շրջաններում չեն բնակվում և այստեղ է, որ կոռուպցիայի ռիսկերը մեծանում են:
Առկա խնդիրների հետ կապված «Քուռ» քաղաքացիական հասարակության շտաբը, 10 օր առաջ նամակով դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել: