Ադրբեջանական ուղևորատար ինքաթիռը դուրս է եկել թռիչքային գոտու սահմաններից
Թուրքիայի Աթաթաուրքի անունը կրող օդանավակայանում արտակարգ պատահար է գրանցվել: Ադրբեջանական մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքային գոտու սահմաններից: Այս մասին տեղեկացնումէ «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Լրատվականը, հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին տեղեկացնում է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» «Աէրոբուս 319» ինքնաթիռը, Թուրքիայի ժամանակով 11.00-ի սահմաններում վայրէջք է իրականացրել թուրքական օդանավակայանում: Վայրէջքը ժամանակ ինքաթիռի սկզբնամասը հարված է թռիչքուղուն, ինչի արդյունքում այն վնասվել է:
Ուղևորների թվում տուժողներ չկան, իսկ ինքնաթիռի անձնակազմի ճակատագրի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: