Ի. Գամբարն Ադրբեջանի մասին. «Ազատ աշխարհը հոգնել է ««երեսառած երեխայի» քմահաճույքներից»
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը մեկնաբանելով Ադրբեջանում ստեղծված իրավիճակը նշել է. «Արևմուտքում իրարանցում է, իսկ ազատ աշխարհը հոգնել է ««երեսառած երեխայի» քմահաճույքներից:
Ընդդիմադիր գործիչն, անդրադառնալով նախընտրական շրջանում ծավալվող գործողություններին, նշել է, թե տեսական առումով հնարավոր են փոփոխություններ, սակայն իշխանությունների վարած քաղաքականությունը լավատեսություն չի ներշնչում:
Նա նշել է, թե ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ առաջիկա ընտրություններն այնպիսի վատ ու անօրինական չեն լինի, ինչպիսի դրանք սովորաբար լինում են Ադրբեջանում: