«Մանկավարժները հիմնականում ազատվում են աշխատանքից քաղաքական ու կրոնական հայացքների պատճառով»
«Հանուն արդար Վրաստանի» քաղաքական շարժման առաջնորդ, նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին հանդես է եկել քննադատությամբ` ուղղված Վրաստանի դպրոցներում մանկավարժների մասայական կրճատման դեմ: Ըստ նրա, մանկավարժները հիմնականում ազատվում են աշխատանքից քաղաքական ու կրոնական հայացքների , ինչպես նաև ազգայնական դրդապատճառներով: Այս մասին գրում է Newsgeorgia պարբերականը:
Շարժման ներկայացուցիչը լրագրողներին տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են պայքարել ու աջակցել բոլոր մանկավարժներին, որոնք պատրաստվում են դպրոցի տնօրենների դեմ հայց ներկայացնել:
Ի դեպ, Նողաիդելու շարժմանը միացել են նաև ընդդիմադիր գործիչներ, որոնք սպառնում են, որ իրավիճակի շարունակականության դեմ պայքարելու են բողոքի ակցիաներով և այլն: