Ադրբեջանցի իշխանավորը ինքնասպանության է հասցրել քաղաքացուն
Ադրբեջանի քաղաքացի Բայրամ Գուլիևը ինքնասպանություն է գործել Աբշերոնի շրջանի գործադիր իշխանության շենքի առաջ:
«Ազադլըգ»-ին հասած տեղեկությունների համաձայն` Բ.Գուլիևը «Վինչեսթեր» ատրճանակով կրակել է իր գլխին: Ինքնասպանության պատճառները հստակ չեն: Սակայն, թերթի ձեռք բերած տեղեկություններում ասվում է, որ դեպքը կապված է Աբշերոնի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Զաքիր Ֆարաջովի հետ: Բ.Գուլիևի և գործադիր ղեկավարի միջև ինչ որ չլուծված հարց է եղել. այդ պատճառը է, որ Ադրբեջանի քաղաքացին ինքնասպանություն է գործել հենց գործադիր իշխանության շենքի առաջ: Ըստ աղբյուրի, խոսքը մեծ փողի մասին է: