Սերժ Թանկյանն էլ կմասնակցի Գյումրու դպրոցի երաժշտական վերակառուցման ծրագրին
Սերժ Թանկյանն իր մասնակցությունը կունենա Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագրին, ընդ որում այդ գործընթացը իրագործվելու է ռոքի համաշխարհային աստղեր Իէն Գիլանի և Թոնի Այոմիի հետ համատեղ:
«Գյումրուն օժանդակելու ծրագիրը իսկապես հոյակապ գաղափար է, մենք փորձում ենք գտնել միասին աշխատելու լավագույն տարբերակն ու ժամանակահատվածը »,- Երևանում իր առաջին մենահամերգից առաջ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց երաժիշտը:
Նա ավելացրեց, որ համատեղ նախատեսվում է ձայնագրություններ իրականացնել, որոնցից ստացված ողջ հասույթն էլ կտրամադրվի այդ դպրոցին:
Նշենք, որ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման ծրագիրն իրականացնում են Mediamax-ը, ավստրալիական Do Something կազմակերպությունն ու Հայ Օգնության Ֆոնդը , իսկ ընդհանուր առմամբ դպրոցի շինարարության համար անհրաժեշտ է ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին