«ԱրմենՏել»-ը աջակցել է «Երևան» փողային նվագախմբին
«ԱրմենՏել» ընկերությունը սոցիալական ռազմավարության շրջանակում շարունակաբար աջակցում է մշակութային ծրագրերին` իրականացնելով դրանք «Հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո:
«Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ մեր օգնության շնորհիվ երաժիշտները հնարավորություն ունեն զբաղվել իրենց սիրելի գործով, շարունակել ոգեշնչել մարդկանց իրենց երաժշտությամբ` դրանով իսկ բարձացնելով հասարակության հետաքրքրությունը նվագախմբային երաժշտության հանդեպ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«ԱրմենՏել ընկերության ուշադրությունը մեր հանդեպ ապացուցում է, որ նվագախմբային երաժշտությունը դեռևս չի կորցրել իր արդիականությունը: Այն եղել է և կմնա սիրելի տարբեր տարիքային և մասնագիտության տեր մարդկանց շրջանում»-, նշել է «Երևան» փողային նվագախումբ ՀՈԱԿ-ի տնօրեն Ավետիք Պողոսյանը:
Նշենք, որ սա ընկերության առաջին սոցիալական ծրագիրը չէ երաժշտական արվեստին աջակցելու բնագավառում: 2009թ-ի սեպտեմբերին «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ ստեղծվեց մանկական առաջին կամերային նվագախումբը: Երիտասարդ երաժիշտները արդեն հասցրել են սիրվել և գնահատվել մայրաքաղաքի և շրջանների հանդիսատեսի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին