Երևանում կհիմնվի հայ բարերարների ճեմուղի. Դրա համար կծախսվի 21 մլն դրամ
Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքածածկույթի պաշտպանիչ շերտի նորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 9630.0 հազար դրամ։
Հաշվի առնելով, որ թատրոնի շենքը առանձնահատուկ նշանակության հուշարձան-շենք է և այն անհրաժեշտ է հավուր պատշաճի պահպանել, նշված գումարով կնորոգվեն տանիքի 600 քառ. մետր քայքայված հատվածները։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, գործադիրը նաև որոշել է «Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված Վարդանանց 96 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի համապատասխան տարածքներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` այն Վանաձորի մասնաճյուղի օգտագործմանը տրամադրելու համար։
Նիստում կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հաստատել «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը, որով նախատեսվում է Երևանում, բացօթյա տարածքում տեղադրել հայ անվանի բարերարների անուններով հուշակոթողներ։ Ծրագրի իրականացման համար ՀՀ սփյուռքի նախարարության 2010թ. բյուջեով նախատեսված է 21 միլիոն դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին