Գյուլ-Ալիև հանդիպմանը ԼՂ և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու
Օգոստոսի 16-17-ը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Թերթի տեղեկություններով, այցի ընթացքում փաստաթղթեր են ստորագրվելու էներգետիկ ոլորտում համագործակցության, ինչպես նաև` երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ:
Երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվելու են տնտեսական, տարածաշրջանային հարցեր, այդ թվում` հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հեռանկարներն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Վերլուծաբանների կարծիքով, վերջին երկու թեմաներին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու: