ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները քննարկումներ կունենան Երևանում ու Սևանում
Օգոստոսի 20-ին Երևանում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ անդամ-երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթաժողովը:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ` գագաթաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ Երևանում և Սևանում:
Գագաթաժողովի օրակարգային հարցերի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության հետ կապված հարցերում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան