Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի որդին թուրք դերասանուհուն 250 հազար եվրո արժողությամբ վիլլա է նվիրել
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկի շփացած որդին թուրքական սերիալներից մեկի դերասանուհի Սաադեթ Աքսոյին է նվիրել Բաքվի Մարդաքյան ավանում գտնվող 250 հազար եվրոյից ավելի արժողությամբ վիլլա: Այս մասին «Ազադլըգ»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Ըստ տեղեկության` 27-ամյա դերասանուհին պատգամավորի որդու հետ ծանոթացել է Թուրքիայի հանգստյան գոտիներից մեկում` Բոդրումում: 2 շաբաթից ավելի միասին հանգստանալուց և բարեկամանալուց հետո պատգամավորի որդին Սաադեթ Աքսոյին է նվիրել 250 հազար եվրոյից ավելի արժողությամբ վիլլայի բանալիները և հրավիրել նրան Բաքու:
«Ազադլըգ»-ի աղբյուրը հայտնել է, որ պատգամավորի որդու նման արժեքավոր նվերից գոհ` դերասանուհին խոստացել է նրան մոտ օրերին այցելել Բաքվում: