Լիցենզիայի կասեցման պատճառները եղել են ուսումնական մեթոդները, պրոֆեսորադասախոսական կազմն ու գրադարանների բացակայությունը
Այսօրվա ասուլիսում ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն ասաց, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում ուսումնասիրություններ են կատարվում մասնավոր ուսումնական հաստատություններում:
«72 մասնավոր բուհերից 28-ն ուսումնասիրության էր առնվել: Արդյունքում` պարզվեց, որ շատ ուսումնական հաստատություններ չեն իրականացնում այն ձևաչափերը, որոնք համապատասխում են կրթական մակարդակին: Այդ 28 բուհից 7-ի կրթական ծրագրերով լիցենզիաների գործունեությունն ամբողջությամբ կասեցվեց»,- ասաց փոխնախարարը:
Նախարարի տեղակալի ներկայացրած տվյալներով, մասնավոր 1 բուհ ինքնակամ է ներկայացել կասեցման, մասնակի կասեցվել են 6 ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաներ:
Թերացումները և խախտումները, որոնք պատճառ են դարձել վերոնշյալ բուհերի մասնակի կամ ամբողջությամբ լիցենզիայի կասեցման համար, ըստ Ա. Ավետիսյանի, հիմնականում, պայմանավորված են եղել ուսումնական մեթոդների հետ, դրանք չեն համապատասխանել ուսումնական ծրագրերին և փոխկապակցված չեն եղել:
«Հաջորդ թերացումը պրոֆեսորադասախոսական կազմն է: Ուսումնական հաստատություններում լաբորատոր բազա, էլեկտրոնային գրադարան չկային, գրադարանային կահավորվածություն կամ գրադարան չկար, սակայն կային աշխատակիցներ: Մյուս թերությունն այն է, որ օրենքով սահմանաված կարգով սեփականության կամ վարձակալության տարածքների մասին վկայականները ձևակերպված չէին»,- ասաց Ա. Ավետիսյանը:
Նա ընդգծեց նաև, որ ուսումնասիրություններից հետո մի քանի ուս. հաստատությունների ուղղակի նախազգուշացում է կատարվել` բացահայտված թերությունները վերացնելու համար:
Նախորդող հրապարակում` Կասեցվել են մասնավոր բուհերի լիցենզիաները