Հայ բռնցքամարտիկները կմեկնեն Չեչնիա` մասնակցելու Ռ. Կադիրովի բռնցքամարտի 3-րդ միջազգային հուշամրցաշարին
Հայաստանի 4 բռնցքամարտիկներ՝ 54 կգ քաշային Արթուր Մովսիսյանը, 64 կգ քաշային Արթուր Կիրաջյանը, 81 կգ քաշային Ռուսլան Իբրահիմյանը և 91 կգ ավելի քաշային Դրաստամատ Ասլանյանը, կմասնակցեն օգոստոսի 18-24-ը Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայանալիք Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի բռնցքամարտի 3-րդ միջազգային հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հայաստանի թիմի գլխավոր մարզիչն Է Վարդան Իգրարյանը: Մասնակից թիմերը օգոստոսի 18-ին կժամանեն Մոսկվա, որտեղից կմեկնեն Գրոզնի: Ռ.Կադիրովի հուշամրցաշեարի հաղթողը կստանա 1500 դոլար, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար, 1000 և 500 դոլար: Հաղթող բռնցքամարտիկի մարզիչը կստանա 500 դոլար:
Օգոստոսի 19-ին տեղի կունենա մրցաշարի հանդիսավոր բացումը և նախնական մրցամարտերը, օգոստոսի 21-ին՝ 1/4եզրափակչի, 22-ին՝ կիսաեզրափակչի, իսկ 23-ին՝ եզրափակչի մրցամարտերը: Մրցաշարին կմասնակցեն 17 և ավելի տարիքի բռնցքամարտիկներ, մրցամարտերը բաղկացած կլինեն 3 ռաունդներից, ամեն մեկը՝ 3 րոպե:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին