Մուղնու Ս. Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքները կսկսեն հաջորդ տարի
Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի այցելած հայկական պատվիրակությունը վերադարձել է Երևան: Այսօր հանդիպելով լրագրողներին, մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանն ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերին փլուզված եկեղեցին վերանորոգելու համար արդեն ծրագիր է կազմվել:
Հետազոտություններն ավարտվել են: Վրացական կողմը հավաստել է, որ սեպտեմբերի վերջին կներկայացնի եկեղեցու էսքիզը, տարեվերջին էլ` վերջնական տեսքով նախագիծը:
Պատվիրակության այցի ընթացքում պայմանավորվել են, որ վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի, առայժմ հայտնի չէ, թե որքան ֆինանսական միջոցներ կպահանջվեն աշխատանքների իրականացման համար: Հայտնի է միայն, որ նախագծային աշխատանքների համար վրացական կողմը տրամադրել է 26 հազար ԱՄՆ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները