Խոլերայի դեպքեր` Պակիստանում
ՄԱԿ-ի մասնագետները հաստատել են խոլերայի դեպքերը Պակիստանում, որը տուժել է ուժեղ ջրհեղեղից: ՄԱԿ-ը պատրաստվում է լայնածավալ միջոցառումներ իրականացնել` համաճարակի դեմն առնելու համար:
Բժիշկների հաղորդմամբ` Պակիստանում գրանցվել է փորլուծության 36 հազար դեպք, իսկ դա խոլերայի ախտանիշներից մեկն է:
«Մենք չենք պնդում, որ փորլուծությամբ տառապող ամեն մարդ վարակված է խոլերայով, բայց վտանգն առկա է, այդ պատճառով մենք բուժման տեմպերն արագացնում ենք»,- ըստ «Ֆրանս Պրեսս»-ի` ասել է բժիշկներից մեկը:
Հիշեցնենք, որ վերջին 80 տարիների ընթացքում ուժեղագույն ջրհեղեղի հետևանքով Պակիստանում տուժել է 14 մլն մարդ: ՄԱԿ-ի տվյալներով` 1600 մարդ մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում