ՎիվաՍել-ՄՏՍ, «EMS» և «RIM» ընկերությունները ներկայացնում են BlackBerry լուծումները` Հայաստանում
Հայաստան, Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ և Ուոթերլո, Օնտարիո, Կանադա ՎիվաՍել-ՄՏՍ-ը («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ)` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը («MTS»–NYSE: MBT), «Emitac Mobile Solutions» (EMS) և «Research In Motion» (RIM) (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերություններն այսօր հայտարարեցին BlackBerry® լուծումները Հայաստանում գործարկելու մասին:
BlackBerry® լուծումները սմարթֆոնի, ծրագրային ապահովման և ծառայությունների համադրություն է, ինչը թույլ է տալիս անլար մուտք գործել էլեկտրոնային փոստ, սոցիալական և այլ կայքէջեր, կատարել զանգեր, ուղարկել հաղորդագրություններ, սմարթֆոնն օգտագործել որպես օրագիր, օգտվել մուլտիմեդիա, ինչպես նաև բիզնեսի և անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրերից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն վայելելու BlackBerry® սմարթֆոնների առավելությունները` արդյունավետ հաղորդակցվելու և անհրաժեշտ տեղեկություններ փոխանակելու նպատակով` անգամ փողոցում գտնվելիս:
«Անհատական և գործնական օգտագործման համար նախատեսված BlackBerry սմարթֆոններ առաջարկելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նրան, որ իր բաժանորդներին հասանելի դառնան տեխնոլոգիական նվաճումները: Բջջային ինտերնետի բարձրորակ ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերակայություններից է: Ընկերության` տվյալների փոխանակման վրա հիմնված ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը հաշվի առնելով` մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք ստանալ առավելագույնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` երկրում ամենամեծ ծածկույթով 3G ցանցից և «RIM» ընկերության սմարթֆոնների վերջին մոդելներից»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մենք ուրախ ենք Հայաստանում BlackBerry® լուծումները ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդերին ներկայացնելու գործում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «EMS» ընկերության հետ համագործակցությանը: BlackBerry սմարթֆոնները մեծ ժողովրդականություն են վայելում աշխարհում, հատկապես այն օգտագործողների շրջանում, ովքեր առաջադեմ հաղորդակցական և մուլտիմեդիա հնարավորություններով, ինչպես նաև սահուն, ոճային արտաքինով լիաֆունկցիոնալ բջջային հեռախոսների կարիք ունեն»,-հայտարարել է «RIM» ընկերության Հյուսիսային Եվրոպայում և Ռուսաստանում տնօրեն Փոլ Լուսիերը:
Նախնական փուլում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բաժանորդներին կառաջարկի BlackBerry սմարթֆոնների BlackBerry® Bold™ 9700, BlackBerry® Bold™ 9000, BlackBerry® Storm 2™ 9520 մոդելները:
BlackBerry Bold 9700 սմարթֆոնը բիզնես պրոֆեսիոնալների և ակտիվ օգտագործողների համար նախատեսված կատարյալ միջոց է: Աշխատանքում այն արդյունավետ է, ֆունկցիոնալ և օժտված է հնարավորություններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի նոր սերնդի` 624 ՄՀց պրոցեսոր, 256 ՄԲ ֆլեշ-հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2 ՄՊ լուսանկարչական և տեսախցիկ և բարձր լուծաչափով անգերազանցելի էկրան:
BlackBerry Storm2 «RIM» ընկերության սենսորային էկրանով սմարթֆոնների մրցանակի արժանացած մոդել է: Այն օժտված է մեծ և պայծառ էկրանով, որն օգտագործողներին հնարավորություն է ընձեռում լիարժեք վայելելու բջջային խաղերը, տեսանյութերի դիտումը, լուսանկարները, վեբ կայքերի այցելությունը և շատ ավելին: BlackBerry Storm2 սմարթֆոնը ներկայացնում է նոր սերնդի SurePress™ տեխնոլոգիան` հիմնված սենսորային էկրանին հպմանը արձագանքող համակարգի վրա:
BlackBerry Bold 9000 սմարթֆոնն օժտված է հեռախոսի առաջնակարգ հնարավորություններով` առաջարկելով էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների փոխանակման շուկայում առկա լավագույն լուծումները, ներառելով նաև մուլտիմեդիա լայն հնարավորություններ և թույլ է տալիս հեշտությամբ օգտագործել բիզնեսի և անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրեր: Այս մոդելը նաև համատեղելի է HSDPA բարձր արագություն ապահովող ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի ներկառուցված GPS և Wi-Fi, ինչպես նաև` գունավոր` 480 x 320 չափի, 217 պիկսել` մեկ դյույմում, էկրան, 624 ՄՀց պրոցեսոր, թվային լուսանկարչական և տեսախցիկ և microSD/SDHC հիշողության քարտի բնիկ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ բաժանորդներին առաջարկում է BlackBerry® Enterprise Server ծառայությունը, իսկ ավելի փոքր ընկերություններին և անհատ բաժանորդներին` BlackBerry® Internet Service ծառայությունը:
BlackBerry Enterprise Server-ը նախատեսված է հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք ունեն էլեկտրոնային փոստի սեփական սերվեր: BlackBerry Enterprise Server-ը լիովին ինտեգրվում է IBM® Lotus® Domino®, Microsoft® Exchange և Novell® GroupWise® հետ: Այս ծառայության համար կիրառվում է կոդավորման և IT վերահսկման առաջադեմ համակարգ` ապահովելու անվտանգ, էլեկտրոնային փոստի և այլ կորպորատիվ տվյալների ՙpush՚ համակարգով գործող, անլար մուտքի հնարավորություն:
BlackBerry Internet Service-ը նախատեսված է ավելի փոքր ընկերությունների և անհատների համար: Այն թույլ է տալիս մուտք գործել մինչև 10 կորպորատիվ և անձնական էլեկտրոնային փոստարկղեր (այդ թվում` առավել մեծ ժողովրդականություն վայելող ISP էլեկտրոնային փոստի հասցեներ ինչպիսիք են Yahoo! Mail-ը և Google Mail-ը)` մեկ BlackBerry սարքից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա