Իրանցի 12 բանտարկյալների փոխանակումը 1 ադրբեջանցի լրտեսով
Իրանի 12 քաղաքացիներ, ովքեր տարբեր մեղադրանքներով ձերբակալվել էին Ադրբեջանում, ազատ են արձակվել և հանձնվել Իրանի իշխանություններին: Այդ մասին հայտնում է իրանական «ալբորզնյուզ.նեթ» կայքը:
Համաձայն հաղորդագրության` Իրանի իշխանությունները, ի պատասխան այդ քայլի, ազատ են արձակել ադրբեջանցի գիտնական Ռաշիդ Ալիևին, ով անցյալ տարի Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 3 տարի ազատազրկման: Ադրբեջանցի գիտնականի հետ ազատ են արձակվել ևս 2 բանտարկյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ