Վրաստանի կրթական համակարգում տեղի է ունենալու հեղափոխությո՞ւն
«Մոտակա մի քանի տարիների ընթացքում Վրաստանի կրթական համակարգում տեղի է ունենալու հեղափոխություն, և բոլոր երեխաները` սկսած 5 տարեկանից, պարտավոր են լինելու իմանալ անգլերենին», -այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին:
Ըստ «Ինտերֆաքսի», ԱՄՆ-ից, Կանադայից և եվրոպական երկրներից Բաթումի ժամանած կամավոր-ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, ովքեր մի քանի տարիների ընթացքում դասավանդելու են անգլերեն, նա ասել է. «Մոտակա չորս տարիների ընթացքում բոլոր աշակերտները անգլախոս են դառնալու: Դա նշանակում է, որ մայրենի լեզվից` վրացերենից հետո, նրանք ամենալավը տիրապետելու են անգլերեն»:
Ըստ նրա, ելնելով այսօրվա պահանջներից, երեխաները սովորելու են նաև չինարեն, արաբերեն, թուրքերեն, ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան