Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում. Օգոստոսի 29-ի փոխարեն պարզ կլինի միայն սեպտեմբերի 5-ին
«Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու ցանկություն է ունեցել 31 հոգի, սակայն նախընտարական առաջին փուլի շեմը հաղթահարել են միայն 26-ը: Այս մասին Panorama.am-ին ասաց «Հ1»-ի գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ փոխվել են կիսաեզրափակիչների ու եզրափակչի օրերը: Նախապես հայտարարված էր օգոստոսի 26-29-ը, բայց տեղի է ունենալու սեպտեմբերի 2-5-ը:
«Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ցանկացանք մրցույթն անցկացնել Հանրային հեռուսաընկերության նոր եթերաշրջանում»,- ասաց Դ. Մնացականյանը:
Արդեն սեպտեմբերի 5-ին կանցկացվի մրցույթի եզրակափիչ փուլը, ու պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում»: Հիշեցնենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, հաղթողն ընտրվելու է ոչ թե ժյուրիի և sms-քվեարկության արդյունքների հիման վրա` 50% - 50% հարաբերակցությամբ, այլ միայն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
«Մանկական Եվրատեսիլ-2010» տեղի է ունենալու Մինսկում նոյեմբերի 20-ին:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է 2003 թվականից: Մրցույթին մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին