CEDAW. Թուրքիան չի կատարում ստանձնած պարտավորությունները
Միավորված Ազգերի Կազմակերպության Կանանց Նկատմաբ Խտրականությունների Վերացման Կոմիտեն (ԿՆԽՎԿ/CEDAW)-ն հրապարակել է անցած ամիս տեղի ունեցած «Թուրքիայում կանանց իրավունքների մասին» նիստի արդյունքները: Այս մասին գրում ` «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքը:
Մասնավորապես, կոմիտեն Թուրքիայում «գլխաշորի մասին օրենքը» որակել է որպես կանանց հանդեպ խտրականություն և պահանջել է Թուրքիայից «գլխաշորի օրենքի հետ միասին», կանանց` կրթական, առողջապահական և հասարակական կյանքին մասնակցության խոչընդոտներին վերաբերող հետազոտություն կատարել և զեկուցել:
Կանանց իրավունքների պաշտպանության հարցում աշխարհի ամենահայտնի կազմակերպությունը` ԿՆԽՎԿ/CEDAW)-ն , հայտարարել է, թե Թուրքիան նախորդ` 2005 թվականի ժողովի արդյունքում կայացված որոշում-խորհուրդներին չի հետևել, և առ այսօր երկրում շարունակում է կիրառել «գլխաշորի մասին օրենքը»:
Կոմիտեն պահանջել է մինչև հաջորդ ժողովը` 2014 թվականը, վերացնել այս բացթողումները և կոչ է արել գլխաշորավոր կանանց` կրթության, աշխատանքի , առողջապահության ոլորտներին, քաղաքական և հասարակական կյանքի մասնակցությանը խոչընդոտող խտրական վերաբերմունքին վերջ տալ :
Նշենք, որ Թուրքիան ԿՆԽՎԿ/CEDAW) անդամ է դարձել 1985 թվականին և պարտավորվել է երկրում իրավականորեն ու գործնականորեն վերացնել կանանց հանդեպ գոյություն ունեցող խտրականությունները: