ՀԱՊԿ-ում կստեղծվի խաղաղարար ներուժ
ՀԱՊԿ-ում կազմակերպության խաղաղարար ներուժի ստեղծման որոշում է կայացվել, այժմ ընթանում է նաև այս ուժերի ձևավորումը: Այս մասին նախօրեին Հանրային հեռուստատեսության «Ռեալպոլիտիկ» ծրագրին տված հարցազրույցում հայտնեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հուսով ենք, որ ապագայում նրանք կարող են Հավաքական անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ-ի անդամ երկրների նախագահների որոշմամբ ընդգրկվել տարբեր խաղաղարար գործողություններում: Ի դեպ, դրանք կարող են խաղաղարար գործողություններ լինել նաև ԵԱՀԿ-ում կամ ՄԱԿ-ի մանդատով: ՀԱՊԿ-ի խաղաղարար ուժերի ձևավորման հիմքում ընկած փաստաթղթերով նաև դա է ենթադրվում»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:
Անդրադառնալով արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման վերաբերյալ հարցին` նախարարն ասաց, որ ձևավորման գործընթացն այսօր ակտիվորեն ընթանում է. «Բոլոր պետությունները, որոնք ստորագրել են և վավերացրել արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը, իրենց համապատասխան ստորաբաժանումներն են տրամադրել այդ ուժերին»:
Ըստ նրա` քաղաքացիական պաշտպանության ուժերը, արտարակարգ իրավիճակների դեմ պայքարելուն կոչված նախարարության ուժերը ևս նախատեսվում են ներգրավվել հավաքական ուժերի հետագա հնարավոր գորժողություններում: