Շիրակում ռուսական մշակույթի օրեր կանցկացվեն
Շիրակում այսօր և վաղը կանցկացվեն ռուսական մշակույթի օրեր: Դրա շրջանակներում իրականացվելիք միջոցառումների համար կառավարությունն այսօրվա նիստում որոշել է գումար հատկացնել:
«Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի կառավարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքված համաձայնագրի շրջանակում ս.թ. օգոստոսի 19-20-ը Շիրակի մարզում անցկացվող ռուսական մշակութային օրերին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունը մարզպետարանին է հատկացրել 15200.0 հազար դրամ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին