Թունավորում ռեստորանում. 41 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանից սննդային թունավորման նախա¬նշան¬ներով հիվանդանոց են տեղափոխվել 41 քաղաքացի. 22-ը` «Արմենիա», 8-ը` «Նորք», 7-ը` «Էրեբունի», 1-ը` «Մուրացան» բժշկական կենտրոններ և 2-ը` 3-րդ հիվանդանոց:
Ըստ ԱԻՆ Արտակարգ ալիք լրատվական կենտրոնի` ներկա պահին հիվանդանոցում է գտնվում 20 մարդ, որոնցից 4-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
Առողջապահության նախարարության կողմից «Գեղամա» ռեստորանը փակվել է: Տեղում իրականացվում են վարակազերծման, ինչպես նաև թունավորման պատճառները պարզելու աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան