Ա. Քերիմլի. «Ադրբեջանում քաղաքական իրավիճակն անբարենպաստ է ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար»
«Երկրում դեռևս քաղբանտարկյալներ կան, հավաքների անցկացման ազատությունը սահմանափակվում է, իսկ ԶԼՄ-ի իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում»,- անդրադառնալով Ադրբեջանում առկա նախընտրական իրավճակին՝ «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ` նշել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին:
Նա նշել է, թե ընդդիմությանը հեռուստատեսությամբ եթեր չի տրամադրվում, իսկ ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո:
«Ադրբեջանում քաղաքական իրավիճակն անբարենպաստ է ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է ընդդիմադիր գործիչը: