Ստորագրվեց Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին համաձայնագիր
Օգոստոսի 20-ին Երևանում ստորագրվեց հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիր` Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցում համագործակցության մասին:
Փաստաթուղթը ստորագրվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում: ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած բանակցություններից հետո Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն նախագահների ներկայությամբ իրենց ստորագրությունները դրեցին միջկառավարական համաձայնագրի տակ:
Նկատենք, որ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմը կարող է ֆինանսավորել հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության 20 տոկոսից ավելին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա