«Ոսկե Ծիրան» կինոփառատոն Թուրքիայու՞մ
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, այս տարվա նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Թուրքիայի Մալաթիա նահանգում անցկացվելու է միջազգային կինոփառատոն, որը կրելու է «Ոսկե ծիրան» անվանումը:
Մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են, հիմնականում, երգիծական ժանրի 12 տեղական և արտասահմանյան գեղարվեստական ֆիլմեր: Լավագույն ֆիլմը` որպես մրցանակ, կստանա 10 հազար եվրո, իսկ լավագույն ռեժիսոր, դերասան և դերասանուհի անվանակարգերի համար կշնորհվի 3000-ական եվրո:
Պարբերականը գրում է, որ կինոփառատոնը 2004 թվականից ի վեր Երևանում անցկացվող «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի անվանակիցն է: