Դմիտրի Մեդվեդևը պարգևատրեց Սլավոնական համալսարանի ներկայացուցիչներին
Այսօր ՌԴ և ՀՀ նախագահների համատեղ ասուլիսից հետո հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը բերած նպաստի համար Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվեցին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից:
Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը բերած նպաստի համար պարգևատրվեց Բարեկամության շքանշանով:
Համալսարանի առաջին պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն արժանացավ ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործչի կոչման: Ռուսաց լեզվի ու գրականության դասավանդման մեջ ունեցած ավանդի համար Պուշկինի մեդալի արժանացավ Արամ Գրիգորյանը:
Պարգևները հիշյալ գործիչներին հանձնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Ես առանձնակի ուրախությամբ ու հաճույքով եմ ուզում նշել, որ գոյություն ունի այնպիսի համատեղ նախագիծ, ինչպիսին Ռուս-հայկական Սլավոնական համալսարանն է, որը տասը տարիների ընթացքում հեղինակություն է ձեռք բերել ոչ միայն հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս»,- նշեց Դմիտրի Մեդվեդևը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան