41 թունավորվածներից 38-ը դուրս են գրվել հիվանդանոցից, ռեստորանի գործունեությունը դադարեցված է
«Գեղամա» ռեստորանում գրանցված մասսայական թունավորման համաճարակաբանական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ հիվանդներն օգտվել են հանրային սննդի կազմակերպությունում պատրաստված կերակրատեսակներից:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, վարակի գաղտնի շրջանի տևողության ժամանակաշրջանն ու կլինիկական ախտանիշները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը բնորոշ են սննդային թունավորմներին:
Պարզվել է նաև, որ բոլոր հիվանդների մոտ արձանագրվել է փսխում, սրտխառնոց, թուլություն, որովայնի շրջանում ցավեր, լուծ: Որոշ հիվանդների մոտ` նաև դող, սարսուռ և ջերմություն (38 աստիճան):
Տեղեկացանք նաև, որ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ. Հիվանդները հոսպիտալացվել են և նրանց նկատմամբ կազմակերպվել են մանրէաբանական հետազոտություններ, սահմանվում է բժշկական հսկողություն խնջույքի մյուս մասնակիցների նկատմամբ, «Գեղամա» ռեստորանում կազմակերպվել և իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Ժամանակավորապես դադարեցվել է ռեստորանի գործունեությունը:
Ըստ աղբյուրի` ուսումնասիրության ժամանակ օգտագործված սննդամթերքից, ջրից, շրջակա միջավայրից, ինչպես նաև` ողջ անձնակազմից վերցվել են նմուշներ թունավորման պատճառագիտությունը պարզելու և լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:
Այսօրվա դրությամբ 38 հիվանդ առողջացմամբ դուրս է գրվել, հոսպիտալացված 3 հիվանդի առողջական վիճակը բարավարար է, ունեն առողջացման դրական միտում: ԱՆ-ից տեղեկացանք նաև, որ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են, իրավիճակը վերահսկվում է:
Հիշեցնենք, որ «Գեղամա» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել 41 քաղաքացի:
Նախորդող նորություն` Թունավորում ռեստորանում. 41 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան