Վրացի պաշտոնյա. «ՀՀ-ում ռուսական ռազմակայանների ժամկետի երկարաձգմամբ իրավիճակը չի ապակայունանա»
«Վրաստանը հույս ունի, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը չի ապակայունացնի տարածաշրջանում եղած իրավիճակը»,- այս մասին, «Վեստի.ազ» լրատվական կայքի փոխանցմամբ նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:
«Հայաստանը գիտակցում է իր տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման պատասխանատվություն, և որևէ հիմք չկա կարծելու, որ Հայաստանը հարցականի տակ կդնի տարածաշրջանի կայունությունը»,- ասել է դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ