Հայաստանում յոթ ամսում ՀՆԱ-ն աճել է 4,0 տոկոսով, ավելացել է նաև միջին անվանական աշխատավարձը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության շտապ հավաքագրված տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանի ՀՆԱ-ն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,0 տոկոսով` կազմելով 1586463,6 մլն դրամ։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա յոթ ամիսների ընթացքում աճել է 11,4 տոկոսով` կազմելով 434531,2 մլն դրամ։
Այս տարվա ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 16,0 տոկոսով` կազմելով 3789,9 մլն դրամ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հունվար-հուլիսին կազմել է 189782,0 մլն դրամ:
Այս տարվա հունվար-հուլիսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 107,4 տոկոս։ Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 130,3 տոկոս։
Այս տարվա յոթ ամիսների ընթացքում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 84,0 հազար մարդ։ Հայաստանում հունվար-հուլիսին միջին անվանական աշխատավարձի չափը կազմել է 106 հազար 232 դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,6 տոկոսով:
Հայաստանում հունվար-հուլիսին արտաքին ապրանքաշրջանառությունը` նախորդ տարվա նույն ժամանակահավածի համեմատ, աճել է 26,5 տոկոսով, արտահանումը` 43,3 տոկոսով, ներմուծումը`22, 8 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա