Ադրբեջանցի «ստրուկները»` Վարշավայում
Լեհաստանում միջազգային հանցավոր խումբ է վնասազերծվել, ովքեր կանխամտածված ձևով շահագործման են ենթարկել արտերկրի քաղաքացիներին: Այդ զոհերի թվում եղել են նաև 3 ադրբեջանցիներ: Այս մասին, «Վեստի.ազ» լրատվական կայքի հետ զրույցում նշել է Ադրբեջանի մարդկանց վաճառքի դեմ պայքարի վարչության պետ Իմրան Նաջաֆովը:
Գործի շրջանակներում, Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է Լեհաստանի քաղաքացիներ Կոնրադ Կոզլովսկիին և Ռ. Մասլովսկիին, ինչպես նաև մի ՌԴ քաղաքացու, ում անունը դեռևս անհայտ է մնում:
Հայտնի է, որ հանցագործներն իրենց հատուկ պատրաստված մասնագետների միջոցով խաբել և լավ աշխատանքի խոստումով Ադրբեջանից Վարշավա են տարել մի շարք քաղաքացիների, ում անուններն առայժմ չեն հրապարակվում: Հայտնի է, որ Ադրբեջանի քաղաքացիներին և մյուս զոհերին ստրուկի կարգավիճակում պահել են 2008-2010 թվականների ընթացում: