Իրանում գործարկվեց Բուշերի ԱԷԿ-ը
Այսօր Իրանում գործարկվեց ռուս մասնագետների կողմից կառուցված Բուշերի ԱԷԿ-ը: «Սա յուրահատուկ օր է ինչպես ռուս, այնպես էլ իրանցի մասնագետների համար: Այսօր մենք գործարկեցինք Բուշերի ատոմակայանը»,- հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեխին իր հերթին օրն անվանել է պատմական ու հիշարժան ու շնորհակալություն հայտնել Ռուսաստանին` աջակցության համար:
Հիշեցնենք, որ Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունն սկսվել է 1974 թվականին` գերմանական ընկերության կողմից: 1980 թվականին, սակայն, Գերմանիան միանում է Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին և դադարեցնում շինարարությունը։ 1992 թ. Իրանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այն։ 1995 թ. հունվարի 8-ին ստորագրվել է ռուս-իրանական պայմանագիրը` Բուշերի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը ավարտին հասցնելու վերաբերյալ: 1998թ. Սկսվել են ատոմակայանի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացրել են իրանական ձեռնարկությունները՝ ռուս մասնագետների վերահսկողությամբ, մոնտաժային աշխատանքներն ամբողջովին իրականացրել է ռուսական կողմը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա