Վրաստանի կառավարությունը ոչ մի գազամուղ չի պատրաստվում վաճառել. Վրաստանի էներգետիկայի նախարար
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել Ռուսաստանը Հայաստանի հետ միացնող, Վրաստանի տարածքով անցնող գազամուղը: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին: Այս մասին տեղեկացնում է «Բիզնես Վրաստան» գործակալությունը:
«Հնարավոր է Նավթի և գազի կորպորացիայի 25 տոկոս ակցիաները տեղադրվեն լոնդոնյան բորսայում: Բայց ինչ վերաբերում է վաճառքին, ապա Վրաստանը չի պատրաստվում վաճառել ոչ մի գազամուղ»,- հայտարարել է Խետագուրին:
Նկատենք, որ նախօրեին Ռուսաստան-Հայաստան գազամուղի` Վրաստանի տարածքով անցնող հատվածը գնելու պատրաստակամության մասին հայտարարել էր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Վերջինիս նախագահ Ռովնաղ Աբդուլաևը հայտարարել էր, որ իր ղեկավարած ընկերությունը հետաքրքրված է Վրաստանի էներգետիկ նախագծերով:
Հիշեցնենք, որ այս տարի Վրաստանի խորհրդարանն ընդունած որոշմամբ Ռուսաստան-Հայաստան գազամուղի` Վրաստանով անցնող հատվածը հանել էր այն օբյեկտների ցուցակից, որոնք մասնավորեցման ենթակա չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա