Քաղաքական 16:15 21/08/2010

Արտերկրի արձագանքները` հայ-ռուսական պայմանավորվածությունների շուրջ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրված փաստաթղթերի թեման միջազգային մամուլում լայն արձագանքների առարկա է դարձել: Բնականաբար, ՌԴ նախագահի պետական այցն ինտենսիվ լուսաբանվել է հենց ռուսական մամուլում:

Panorama.am-ն իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ռուսական, ինչպես նաև` մյուս երկրների մամուլում  կատարված առավել ուշագրավ անդրադարձերը` թեմայի վերաբերյալ: Առաջ անցնելով` նկատենք, որ, հիմնականում, լրատվամիջոցները կենտրոնացել են Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման փաստի վրա:

Ռուսական առաջատար գործակալությունները` РИА Нововсти, Интерфакс, ИТАР-ТАСС, ակտիվ լուսաբանել են Հայաստանում տեղի ունեցած բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Հատկապես տպավորիչ է РИА Нововсти–ի անդրադարձը, որտեղ բացի ծավալուն հրապարակումից` մուլտիմեդիայի բազմաթիվ գործիքների կիրառմամբ մի շարք տեղեկություններ են զետեղվել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, սպառազինությունների և հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող այլ խնդիրների ու իրողությունների մասին:

Газета.Ru-ն դեռևս օգոստոսի 18-ի «Ռուսաստանն անցնում է Հայաստանի պաշտպանությանը» հրապարակմամբ անդրադարձել է ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի փոփոխություններին ու կենտրոնացել մեկ նրբության վրա. «Ներկայումս գործող 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում նշվում է, որ «ռուսական ռազմակայանը` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում, բացի Ռուսաստանյան Դաշնության շահերի պաշտպանությունից` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը` նախկին ԽՍՀ Միության արտաքին սահմանում»: Ռուսաստանի կառավարության կողմից նախագահին ներկայացված տարբերակում արդեն խոսք չկա բացառապես սահմանների պահպանման մասին: Ձևակերպումը մնացել է նույնը, միայն թե այժմ ռուսական զորքերը պետք է ապահովեն «Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»` որպես այդպիսին»:

Նույն պարբերականն արդեն օգոստոսի 20-ի «Ռազմական հզորության ցուցադրություն» հրապարակմամբ տեղեկացնում է փաստաթղթի ստորագրման մասին և անդրադառնում ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի համատեղ մամլո ասուլիսին` առանձնացնելով դաշնակցային պարտավորություններին լուրջ վերաբերելու մասին ՌԴ նախագահի վստահեցումը:

Комсомольская правда-ն հուլիսի 20-ի «Երևանը Մեդվեդևին դիմավորեց ռոքով ու ջազով» հոդվածում ֆոտոռեպորտաժ է ներկայացնում ու լուսաբանում Դ. Մեդվեդևի պետական այցը: «Երևան ժամանելով Պյատիգորսկից` Դմիտրի Մեդվեդևը նախ այցելեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Մեդվեդևն այստեղ արդեն եղել էր` 2008 թվականին Երևան կատարած իր նախորդ այցելության ժամանակ: Այն ժամանակ նա ոչ միայն ծաղկեպսակ էր դրել հուշահամալիրում, այլև ծառուղում եղևնի էր տնկել: Իր ծառի մասին նախագահը չէր մոռացել և ջրեց այն»,- գրում է թերթը:

Ազդեցիկ NewsRu կայքը ծավալուն անդրադարձ է կատարել թեմային: «Մեդվեդևը Հայաստանին պաշտպանություն խոստացավ» նյութում առանձին ենթավերնագրերով կայքը տեղեկանք է ներկայացրել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի վերաբերյալ և անդրադարձել ասուլիսում Դմիտրի Մեդվեդևի արած հայտարարություններին:

Հեղինակավոր Коммертсантьնշում է. «Ռուս զինվորականները Գյումրիի ռազմակայանում կմնան մինչև 2044 թվականը, կզինեն հայկական բանակը ու որևէ մեկի հետ հակամարտության դեպքում` կմարտնչեն Հայաստանի կողմից»: Այստեղ ևս ուշադրություն է հրավիրվում արձանագրությամբ ամրագրված փոփոխություններին. «Այս արձանագրությունն էականորեն փոխում է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման նախկին պայմանավորվածությունները: Նախ` պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 49 տարի, այսինքն` զինվորականները Գյումրին չեն լքելու 2044 թվականից շուտ: Եվ երկրորդ, ինչն առավել կարևոր է Երևանի համար, պայմանագրի 3-րդ հոդվածից հանվել է այն դրույթը, ըստ որի, բացի ՌԴ շահերից` ռազմակայանն ապահովում է Հայաստանի անվտանգությունը «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններում»: Դրանից բացի` թիվ 5 արձանագրությամբ` Գյումրիում տեղակայված զինվորականները հավանական ռազմական գործողությունների պարագայում չեն կողմնորոշվի միայն ոչ հետխորհրդային տարածքում: Նրանք կարող են գործել նաև այդ տարածքի սահմաններում, ինչը հատուկ հպարտությամբ ընդգծեց Հայաստանի առաջնորդ Սերժ Սարգսյանը»:

Росбалт-ը գրում է, թե Դմիտրի Մեդվեդևը հիշեցրել է, որ «Ռուսաստանը դաշնակցային պարտավորություններ ունի ՀԱՊԿ երկրների առջև, այդ թվում նաև` Հայաստանի առաջ»:

FWnews-ը, անդրադառնալով ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացմանը, հավանություն է տալիս այդ որոշմանն ու նշում. «Իսկապես, Ադրբեջանին թուրքական օգնության ծավալման ու ընդլայնման պայմաններում` Հայաստանը հակակշիռը` Կովկասում ռուսական գործոնը, ուժեղացնելու խնդիր ունի: Նույն բանն են ցանկանում նաև Կրեմլում: Ռուսաստանը պետք է շարունակի ապահովել Հայաստանին ժամանակակից սպառազինություններով ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև` զսպի հնարավոր արտաքին ագրեսիան»:

RusNewsանդրադառնում է ռուսական ռազմակայանի նյութական բազային և հիշեցնում, որ այն մասնակիորեն համալրվել է Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերումից հետո:

Ведомости-ն, բացի ռազմակայանից, անդրադառնում  է ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության շուրջ համաձայնությանն ու նշում. «Համաձայնագրով Հայաստանն ու Ռուսաստանը կստեղծեն համատեղ ձեռնարկություն` 50%-50% մասնաբաժնով: Թե որքան կարժենա նոր ԱԷԿ-ի կառուցումը, առայժմ պարզ չէ: Դա կախված կլինի այն բանից, թե շինարարության համար օտարերկրյա ի՞նչ այլ ներդրողներ կընտրվեն: Հայաստանը որոշակիացրել է, որ ռեակտորը ռուսական է լինելու, իսկ կայանի մյուս սարքավորումները ցանկանում է կառուցել այլ տեխնոլոգիաներով: Հատկապես որ` առայժմ որոշված չէ, դրանից էլ կախված է կայանի արժեքը»: Թերթը տվյալները ստացել է Սերգեյ Կիրիենկոյից, ով կառուցվելիք կայանը մոտավորապես գնահատել է 5 մլրդ դոլար: «Պայմանավորվածություն կա, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին պետք է տիրապետեն բաժնետոմսերի հսկիչ փաթեթին»,- նշում է թերթը:

Իսկ РосБизнессКонсалтингանդրադառնում է ռազմա-արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին հուշագրին: Ազդեցիկ լրատվամիջոցը զրուցել է Ալեքսեյ Ֆոմինի հետ, ով տեղեկացրել է, որ ստորագրված հուշագիրն ընդամենն ամրագրում է մտադրությունները, իսկ կոնկրետ քայլերը կլինեն հաջորդիվ:

Փաստն անուշադրության չեն մատնել նաև ուկրաինական ԶԼՄ-ները: Այստեղ, հիմնականում, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գյումրիի ռազմակայանի տեղակայման երկարաձգումը համընկնում է Սևաստոպոլի ռազմակայանի տեղակայման ժամկետների հետ: «Գյումրիի բազան հետխորհրդային տարածքում երկրորդ ռազմական օբյեկտն է, որի տեղակայման երկարացման շուրջ Ռուսաստանը պայմանավորվածություն ձեռք բերեց այս տարի: Մոսկվան մինչ այդ Կիևի հետ պայմանավորվածության էր հասել ՌԴ Սևծովյան նավատորմը մինչև 2042 թվականը Սևաստոպոլում տեղակայելու շուրջ»,- գրում է Зеркало Недели-ն:

Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլին, ապա այս դեպքում արձագանքները բավականին սուր են ու զգացմունքային: Դրանց առանձին կանդրադառնանք: Փոխարենը` տևական անհանգստությունից հետո` կրքերը մարել են հարևան Վրաստանում: Դրան օգնել է այդ երկրի փոխարտգործնախարար Նինո Կալանաձեի հայտարարությունը. «Մեզ համար գլխավորն այն է, որ Հայաստանը լիովին գիտակցում է Ռուսաստանից բխող սպառնալիքները: Դրանից ելնելով` մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ Հայաստանը տարածաշրջանի անվտանգությունը կասկածի տակ դնող որևէ քայլ կնախաձեռնի»:

Արևմուտքի արձագանքն առայժմ զուսպ է: Պարբերական մամուլն, իհարկե, ակտիվ լուսաբանել է փաստը, բայց մեկնաբանությունների առումով դեռևս ակտիվություն չի նկատվում: Առայժմ հրապարակում է միայն Արիել Քոհենի The Washington Times-ում հրապարակած հոդվածը, որը լայնորեն մեջբերվում է նաև ռուսական մամուլում: Այնտեղ պահպանողական շրջանակներին հարող փորձագետը զգուշացնում է Կովկասում ռուսական գործոնի ազդեցության մեծացման ու Աֆղանստանում ռազմական գործողության հնարավոր տապալման մասին:

Իսկ ահա Euronews-ն իր անդրադարձում անհանգստություն չի արտահայտում. «Ռուսական զինվորականների պաշտոնական խնդիրը ռազմավարական կայունության, Ռուսաստանի շահերի և Հայաստանի անվտանգության ապահովումն է: Ոչ պակաս կարևորություն ունի խաղաղապահ գործառույթը` թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիա»:

Անդրադարձերը բազմաթիվ են, իսկ շեշտադրումները` գրեթե կրկնվող: Ուստի, չծավալվելով` ընթերցողներին առաջարկում ենք ծանոթանալ նաև փորձագետների ու վերլուծաբանների մի քանի գնահատականներին:

Այսպես, արձագանքելով Բաքվում ու Թբիլիսիում նկատվող անհանգստություններին, ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին դրանք անհիմն է որակել: «Ադրբեջանական կողմի որևէ անհանգստության առիթ չեմ տեսնում: Կարծում եմ, մութ սենյակում կատու փնտրելու կարիք չկա: Սա նորմալ համագործակցություն է և տեղավորվում է Խորհրդային Միության փլուզմանը հետևած տարիների տրամաբանության մեջ»,- ասել է նա:

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը նույնպես անհանգստության առիթ չի տեսնում. «Հայաստանում մեր ռազմակայանն այն գործոնն է, որն առայժմ զսպում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը: Ռազմակայանի դուրսբերումը չափազանց անհեռատես քայլ կլինի, և կասկածելի է, որ մենք կգնանք դրան»:

Ռազմական փորձագետ Վասիլի Բելոզյորովը նշել է, որ արձանագրության ստորագրումը դրական փաստ է. «Որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամներ են: Եվ ռազմական անվտանգության ապահովման տեսանկյունից այդ կազմակերպությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն ունի: Տվյալ դեպքում Ռուսաստանը որոշակի դաշնակցային պարտավորություններ է ստանձնում և ձգտում է իրականացնել դրանք: Իսկ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ոչ այնքան հանգիստ վիճակում է: Բանն այն է, որ Հայաստանը բավականաչափ հարևաններ ունի, որոնց հետ, մեղմ ասած, Հայաստանի հարաբերություններն այնքան էլ միանշանակ չեն»:

Վերլուծաբան Բորիս Դոլգինն իր գնահատականում օրիգինալ չէ. «Ադրբեջանական կողմը չի բացառում հակամարտության ուժային լուծումը, իսկ ռուսական ռազմակայանի նոր խնդիրն այդ տարբերակը, փաստորեն, արգելում է»: Նա, սակայն, Բաքվին հուշում է դեմքը փրկելու տարբերակը. «Ռազմական հակամարտություն սկսելու դժվարանցանելի խոչընդոտի ի հայտ գալն Ադրբեջանի իշխանություններին կարող է օգնել` բացատրելու ստատուս-քվոյի հետագա պահպանումը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}