ԱՄՆ-ում ձվերը վարակված են սալմոնելեոզով. Հայաստանն ԱՄՆ-ից ձու չի ներկրում
ԱՄՆ-ում առևտրային բոլոր կետերից հետ են կանչում կես միլիոնի հասնող ձվեր` սալմոնելեոզի տարածման վտանգի պատճառով: Այս մասին գրում է «Associated Press»-ը: Ըստ աղբյուրի` արդեն 1000 մարդ վարակվել է սալմոնելոզով: Ներկայումս ձվի վարակվածության դեպքեր հայտնաբերվել են Այովա և Մէն նահանգներում:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ԱՄՆ-ից կամ ընդհանրապես որևէ այլ երկրից Հայաստան ձու չի ներկրվում: «Հայաստանում արտադրված ձուն ամբողջությամբ բավարարում է մեր երկրի ներքին պահանջարկը, նույնիսկ ավելի է լինում»,- հավելեց Հովհաննիսյանը` նշելով, որ հունիսից մինչև հոկտեմբեր Հայաստանում լինում է քսան տոկոս ձվի ավելցուկ:
Նրա խոսքերով, մինչև 2007 թվականը Հայաստանից տարեկան 70-80 միլիոնի չափ ձու է արտահանվել հարևան Վրաստան: Այժմ, սակայն, չի արտահանվում, քանի որ այնտեղ արդեն սկսել են զբաղվել ձվի արտադրությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա