Զավեն Եկավյանին հանձնվելու է հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալ
Հայ մշակույթի զարգացման ու տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյանը օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Իսկ ահա օգոստոսի 24-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ հայ մշակույթին` Մայր Հայրենիքում և ի Սփյուռս աշխարհի մատուցած անգնահատելի ծառայությունների համար ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը նրան կշնորհի հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալ: Հանդիպմանը կմասնակցեն ՀԱԳ գիտխորհրդի անդամներ, մտավորականներ, հասարակական գործիչներ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնից:
Հիշեցնենք նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ, լայնածավալ հայրենանվեր գործունեության, ինչպես նաև մշակույթի բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար Զավեն Եկավյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:
60 տարուց ավելի է, ինչ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը իրականացնում է բարեգործական ծրագրեր` կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին